Ռուսաստանն ընդլայնել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցների ցանկը
ՌԴ կառավարությունն ընդլայնել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցների ցանկը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ ներկայում«սև ցանկում» ընդգրկված է 849 անուն այն դեպքում, երբ 2018 թվականի նոյեմբերին ցանկի առաջնային տարբերակում ներառված է եղել 322 անուն։
Ընդլայնված ցանկում են հայտնվել Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը, ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ելիզավետա Յասկոն, ինչպես նաև «Ժողովրդի ծառան» խմբակցության մի խումբ պատգամավորներ։
Ներկայացված պատժամիջոցներով նախատեվում են Ռուսաստանի տարածքում ակտիվների և գույքի սառեցում, ինչպես նաև ՌԴ սահմաններից դուրս միջոցների փոխանցման արգելք։
Հիշեցնենք՝ սեպտեմբերին «սև ցանկում» էր հայտնվել նաև երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։