Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը խորհուրդ է տվել Բաքվին խուսափել Անկարայից
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակաինը խորհուրդ է տվել Բաքվին խուսափել Անկարայից Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Էրդողանը բանաստեղծության ընթերցմամբ ցույց է տվել պատմության, աշխարհագրության չիմացությունը, ստեղծագործությունն ու իրադրությունը (տարածաշրջանում) չհասկանալը: Նա վեր է հանել սուր հարց Իրանից ադրբեջանական շրջանների առանձնացման մասին, ինչպես նաեւ կասկածի է ենթարկել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը: Իր ընկերությամբ Անկարան «արջի ծառայություն» է մատուցում Բաքվին: Բաքուն պետք է խուսափի Անկարայից»,-գրել է նախկին դեսպանը Թվիթերում:
Իրանի ԱԳՆ-ն ուրբաթ կանչել է Թուրքիայի դեսպանին Բաքվի ռազմական շքերթում էրդողանի մեջբերած բանաստեղծության պատճառով: Ստեղծագործության մեջ հիշատակվում էր Արաքս գետը, որի մի մասն անցնում է իրանա-ադրբեջանական սահմանագծով ու որը, ինչպես մեջբերել է Էրդողանը, «առանձնացրել են», ինչը եւ կարող էր լինել Թեհրանի դժգոհության պատճառը: