Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվելու են. Հայրենիքի փրկության շարժում (Լուսանկարներ)
Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարութան հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը։
«Այսօր մայրաքաղաքում եւ մարզերում տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ինչի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ Ակցիայի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ,, ապա ազատ արձակվել։
Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարութան հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել»,- ասվում է հայտարարության մեջ։