ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական կորուստները
ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնների տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի խոսքով՝ երկրում մահերի ամենօրյա հաշվարկը, ամենայն հավանականությամբ, կմրցակցի ազգային ողբերգությունների հետ, ինչպես օրինակ՝ սեպտեմբերի 11-ի եւ Պեռլ Հարբորի ահաբեկչական հարձակումները, հաղորդում է The Hill-ը:
ԱՄՆ վետերանների հարցերի դեպարտամենտի տվյալներով՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսից մահվան ավելի քան 3000 դեպք, ԱՄՆ-ում մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 292000-ը, ինչը մի քանի հարյուրով ավելի է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարտական կորուստները: