Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպանին` Բաքվում Էրդողանի հայտարարությունների կապակցությամբ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Թուրքիայի դեսպանին` Բաքվում Թուրքիայի Հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարության կապակցությամբ: Այս մասին ուրբաթ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ տարածքային պահանջների եւ ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ է, ինչ անցյալում է»,- մեջբերում է նրան նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ Խաթիբզադեի` «ընդգծվել է, որ Իրանը ոչ ոքի թույլ չի տա ոտնահարել իր տարածքային ամբողջականությունը»:
Հինգշաբթի Էրդողանը, ելույթ ունենալով Բաքվում Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսին, տողեր էր արտասանել էր Արաքս գետը հիշատակող բանաստեղծությունից: Խոսքն այն մասին էր, որ գետը երկրների միջեւ «բաժանվել էր ուժով»:
Արաքս գետը բնական սահման է Ադրբեջանի եւ հիմնականում երկու թյուրքական իրանական Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջան նահանգների միջեւ: Այս համատեքստում Էրդողանի խոսքերն Իրանում շատերը որպես պանթուրքիզմի գաղափարների հռչակում են ընկալել, որոնք սպառնում են իսլամական հանրապետության տարածքային ամբողջականությանը: