Ջաբրայիլում երեկ գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1. Արցախի ԱԻՊԾ
Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախի ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանին։
«Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաեւ անհետ կորած զինծառայողների հարազատներին:
Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1»,- ասվում է հայտարարության մեջ։