Վլադիմիր Պուտինը հնչեցրել է ԵԱՏՄ առաջնահերթությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության համար առաջնահերթություն է համարել աշխատանքը տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի տեւական բացասական ազդեցությունը կանխելու ուղղությամբ` նշելով, որ հինգ երկրները պետք է էլ ավելի միավորվեն դրա համար եւ ակտիվացնեն ինտեգրման գործընթացը, հաղորդում է« ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուրբաթ ԵԱՏՄ գագաթնաժողովին նա նշել էր, որ COVID-19 համավարակն իր բացասական ազդեցությունն է թողել Միության պետությունների տնտեսության եւ սոցիալական ոլորտում իրավիճակի վրա. համախառն ներքին արդյունքի, առեւտրի ծավալների եւ արդյունաբերական արտադրանքի անկում է նկատվում:
«Այս ամենն ազդում է զբաղվածության, գործազրկության մակարդակի վրա: Ուստի բոլորիս առջեւ, ԵԱՏՄ բոլոր երկրներից առջեւ, մարդկանց կյանքի եւ առողջության պահպանման հետ մեկտեղ, իհարկե, առաջնահերթությունների թվում է նաեւ անել այնպես, որպեսզի ներկայիս տնտեսական անախորժությունները չձգձգվեն եւ երկարաժամկետ չդառնան»,- հայտարարել է Պուտինը:
Նա շեշտել է, որ դա ԵԱՏՄ երկրներին դրդում է «էլ ավելի միավորվել, էլ ավելի ակտիվ զբաղվել իրավիճակը շտկմամբ, տնտեսության վերականգնման եւ զարգացման հարցերի լուծմամբ, ավելի ակտիվ առաջ շարժվել ինտեգրացիոն շինարարության ճանապարհով»: