ԱՄՆ-ում հավանություն է ստացել կորոնավիրուսի ախտորոշման թեստ՝ տանը ինքնուրույն կիրառելու համար
ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել կորոնավիրուսի ինքնուրույն ախտորոշման համար տնային թեստի կիրառմանը: Սա թույլ կտա մեծացնել թեստավորման ընդգրկումը եւ բեռնաթափեել առողջապահության համակարգը:
LabCorp Pixel COVID-19 Test Home Collectionճ թեստ համակարգը կարող է օգտագործվել միայն 18 տարեկանից սկսած մեծահասակների ախտորոշման համար, հայտնում է Medportal.ru-ն:
Թեստի կիրառման մեխանիզմը անչափ պարզ է. իր մոտ կորոնավիրուս կասկածողը (օրինակ՝ ախտանիշների դրսեւորման կամ հիվանդացածի հետ շփման դեպքում) թեստը գնում է եւ ինքնուրույն իրենից քսուք վերցնում, որից հետո նմուշներն ուղարկում է լաբորատորիա: Եթե արդյունքը դրական է, պացիենտի հետ կապ կհաստատեն հեռախոսով կամ բուժող բժշկի միջոցով: Բացասական պատասխանի մասին իրազեկումը լաբորատորիան կուղարկի պացիենտի էլեկտրոնային փոստին:
Մասնագետների կարծիքով՝ առանց բժշկի նշանակման ինքնուրույն ախտորոշում կատարելու հնարավորությունը զգալիորեն կմեծացնի թեստավորման ծավալները: Դրանից բացի, ինքնուրույն թեստավորումը կբեռնաթափի առողջապահության համակարգը, քանի որ բժիշկները անչափ շատ ժամանակ են կորցնում իրենց մոտ COVID-19 կասկածող պացիենտներին ընդունելիս: