ԱՄՆ-ում հավանություն է տրվել BioNTech-ի և Pfizer-ի մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութին. Բայդենը որոշումը «խավարի մեջ լույսի պայծառ շող է» որակել
Դեմոկրատ Ջո Բայդենը, որը, ըստ նախնական տվյալների, հաղթել է նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններում, BioNTech և Pfizer-ի ընկերությունների՝ կորոնավիրուսի դեմ համատեղ մշակված պատվաստանյութի հավանության արժանանալն անվանել է «խավարի մեջ լույսի պայծառ շող», գրում է The Hill-ը։
Նա, մասնավորապես, նշել է․«Մենք երախտապարտ ենք գիտնականներին և հետազոտողներին, որոնք մշակել են այդ պատվաստանյութը։ Մենք երախտապարտ ենք հանրային առողջապահության ոլորտի գիտնականներին և փորձագետներին, որոնք գնահատել են այդ պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունն առանց քաղաքական ճնշման»:
Բայդենն ընդգծել է, որ դա հնարավոր է դարձել «գիտության սկզբունքայնության» շնորհիվ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման հարցերով վարչության պրոֆիլային կոմիտեն խորհուրդ էր տվել կարգավորիչ մարմնին հավանություն տալ ԱՄՆ տարածքումպ BioNTech և Pfizer-ի ատվաստանյութի կիրառմանը։