Արա Զոհրաբյանը անձամբ է զանգահարում և պահանջում փաստաբաններից. Փաշինյանի հրաժարականի հետքերով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին փաստաբանների պալատի 500 փաստաբաններ հանդես էին եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությամբ։ Թեև փաստաբանների պալատը հանդիսանում է ապաքաղաքական, անկախ կառույց, սակայն պալատի նախագահը, նրանից կախված խորհրդի անդամները այս օրերին չեն խորշում քաղաքական հայտարարություններ անելուց։
Մեր խմբագրություն զանգահարած փաստաբաններից մեկը պատմեց, որ Արա Զոհրաբյանը անձամբ է զանգահարում փաստաբաններին և խնդրում, պահանջում միանալ վարչապետի հրաժարականի հայտարարությանը։ Մեզ զանգահարած փաստաբանն ասաց, որ ինքը հրաժարվել է ստորագրել այդ հայտարարությունը և Պալատին հիշեցրել է, որ այդ կառույցը ապաքաղաքական մարմին է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: