Երևան, 29.Նոյեմբեր.2024, 00:00 |
Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությա... Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը Վրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապ... Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»... Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ...

ՀՀ-ում դեռ երբեք «ժողովրդավարությունն» այսքան վանդակապատ չէր եղել. Նախարարներն էլ ճողոպրում էին լրագրողներից, օրինակ Արմեն Գրիգորյանը, ով մինչ այդ սիրով պատասխանում էր հարցերի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունն այլևս առաջվանը չէ։ Վաղուց չէինք եղել գործադիրի նիստին, երեկ եղանք, ու անմիջապես աչքի զարնեցին փոփոխությունները, որոնք, հաստատ, դեպի լավը չէին։ Նախ՝ կառավարության շենքը դրսից մի քանի շերտով շրջապատել էին ոստիկանները։ Ներսից էլ լուսամուտները պատել էին ճաղավանդակներով, որ եթե հանկարծ ցուցարարներին հաջողվի ճեղքել մահակներով ու վահաններով զինված ոստիկանական պատնեշը և կոտրել լուսամուտները, միևնույն է՝ ներս մտնել չկարողանան։ Հայաստանում «ժողովրդավարությունը» երբեք այսքան վանդակապատ չի եղել։


Շենքի ներսում ևս պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէր։ Նախ, փոփոխություններ էին կատարվել լրագրողների «աշխատանքային միջավայրում»։ Մեզ այլևս չի թույլատրվում բարձրանալ և կանգնել կառավարության նախասրահի աստիճանների վրա, որտեղից ավելի հեշտ էր մեզնից ճողոպրող նախարարներին «որսալը»։ Ասացին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Թե 2.5 տարի անց ինչով են լրագրողները սկսել սպառնալ 5-րդ հարկում պինդ փակված վարչապետի անվտանգությանը, այդպես էլ ո՛չ անվտանգության ծառայությունից, ո՛չ լրատվական վարչությունից հոդաբաշխ պատասխան չստացանք։ Թերևս նաև այդ առիթից օգտվելով՝ նախարարների և մյուս պաշտոնյաների մեծ մասը ընդամենը մի քանի րոպե տևած կառավարության նիստից հետո, բառի բուն իմաստով, ճողոպրեց ետնամուտքով՝ չպատասխանելով մեր ոչ մի հարցի։

Նիկոլ Փաշինյանին դեռ «մեծարգո պարոն վարչապետով» դիմող Սուրեն Պապիկյանին, օրինակ, ուզում էինք մի քանի հարց ուղղել, սակայն նա հրթիռի արագությամբ փախավ մեր տեսադաշտից այնպես, որ չհասցրինք անգամ դեմքի արտահայտությունը ֆիքսել՝ արդյոք գո՞հ էր կատարվածից, որ Արցախի 80 տոկոսը չկա, իսկ իր պատասխանատվության ներքո գտնվող Սյունիքի մարզից էլ թշնամին ամեն օր մի կտոր հող է մեզնից խլում։ Եվ մեկը չկա պատկան մարմիններից, որ դրանց հետ մղի կամ հետները բանակցի և թույլ չտա, որ Հայաստանը մաս-մաս հանձնենք թշնամուն։

Նույնկերպ վայրկենական անհետացավ նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնի սորոսական Արմեն Գրիգորյանը, ով ժամանակին համբերատար կանգնում ու պատասխանում էր մեր հարցերին։ Նրան էլ բազմաթիվ հարցեր ունեինք՝ թե՛ սորոսականների գործունեության մասին պատրաստված հայտնի ֆիլմից, թե՛ իր քեռու՝ գեներալ Մովսես Հակոբյանի արած սկանդալային հայտարարություններից, թե՛ իր ոլորտից՝ Հայաստանի անվտանգությունից, որն այսօր, առավել քան երբևէ, վտանգված է։ Վերջերս ՊՎԾ պետ նշանակված իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն էլ, ով ԱԺ-ում լրագրողների հետ շփվելու խնդիր չուներ, երեկ թեպետ գլխավոր մուտքից դուրս եկավ, բայց արդեն հստակ որոշած, որ չի խոսելու՝ իրեն հարմար չէ։ Ու հեռացավ՝ դուրս գալով կառավարության բակ, որտեղ բազմաթիվ ցուցարարներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ վանկարկելով․ «Նիկո՛լ, դավաճա՛ն»։

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունում փոփոխություններ եղան, որոշ նախարարներ ազատվեցին պաշտոնից, նրանց փոխարեն նշանակվեցին նորերը։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին փոխարինեց ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը։ Նա, պարզվեց, լրագրողների հետ շփման ո՛չ փորձ ունի, ո՛չ՝ մոտեցում։ Նա այնպես էր նայում մեր դեմքին և այնպիսի ռեակցիա էր տալիս մեր հարցերին, ասես Մարսից էինք իջել։ Նրանից այդպես էլ որևէ հոդաբաշխ միտք չկարողացանք կորզել։ Նա անգամ չէր գիտակցում այն պարզ հանգամանքը, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, և ինքը, ստանձնելով նախարարի կարգավիճակ, ավտոմատ դառնում է քաղաքական դեմք, կիսում է քաղաքական պատասխանատվությունը տվյալ կառավարության քայլերի համար և պարտավոր է պատասխանել նաև քաղաքական հարցերի։

Ի դեպ, Դումանյանը մինչև նախարար նշանակվելը, ԵՊՀ գիտխորհրդի անդամ էր, իսկ գիտխորհուրդը առաջիններից մեկը պահանջեց Փաշինյանի հրաժարականը, դրանից ընդամենը մի քանի օր անց նա նշանակվեց նույն Փաշինյանի կառավարությունում նախարար։ Երեկ մեր այս հարցին ի պատասխան՝ նախարարն այդպես էլ որևէ հասկանալի, տրամաբանական պատասխան չտվեց՝ կոչ անելով հետևել մամուլին, որտեղ, իբրև թե, ինքը պարզաբանել է։ Երբ խնդրեցինք կրկին պարզաբանել, քանզի նրա պարզաբանումը չէինք մտաբերում, նա ինչ-որ անհասկանալի մտքեր արտաբերեց։ Մի խոսքով, մեր ջանքերը՝ նրան բացատրել այն պարզ ճշմարտությունը, որ ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և պարտավոր է պատասխանել նաև քաղաքական հարցերի, անցան ապարդյուն։ Ավելին, նրա կարծիքով, ինքը կառավարության ներկայացուցիչ է, ոչ թե անդամ։ Եվ շարունակ կրկնում էր՝ ինձ ԿԳՄՍ-ին վերաբերող հարցեր ուղղեք։

ԿԳՄՍ-ին վերաբերող հարց էլ ուղղեցինք՝ նկատելով, որ կառավարության ներկայացրած «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով բուհերի ռեկտորները դրա արդյունքում նշանակվելու են նախարարի կողմից, դժգոհություն է առաջացրել։ Բայց Դումանյանն անգամ իր ոլորտին վերաբերող հարցերին սպառիչ պատասխան չուներ։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս փոփոխության արդյունքում նախկին նախարար Արայիկ Հարությունյանը դառնա ԵՊՀ ռեկտոր, քանզի նման տեղեկություններ կան մամուլում, Դումանյանն ասաց․ «Ես զարմանում եմ, թե Դուք ոնց եք օրենքը կապում անձի հետ․․․ որովհետև նման բան գոյություն չունի»։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը չի՞ դառնա ԵՊՀ ռեկտոր։ Դումանյանն արդեն հեռացել էր։

Եկավ Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Նա էլ, պարզվեց, տեղյակ չէ, թե ինչու է նշանակվել մարզպետ, էլ չենք ասում՝ չգիտեր, թե ինչու է պաշտոնից ազատվել նախկին մարզպետ, «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը։ Մենք Թևոնյանին հիշեցրինք, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նա «Մենք» դաշինքով առաջադրվել էր որպես պատգամավորի ռեյտինգային թեկնածու, սակայն այդպես էլ խորհրդարան չանցավ։ Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ «Իմ քայլի» ձևավորած կառավարությունում դարձավ մարզպետ։ «Կառավարությանը հարցրեք»,- ասաց Թևոնյանն ու փորձեց հեռանալ։ Տարօրինակ է, որ նա անգամ չուղղեց մեր վրիպակը՝ ոչ թե «Մենք» դաշինքով է մասնակցել, այլ՝ «Ելքով»։ Երբ դեռ չէր հասցրել հեռանալ, փորձեցինք հետաքրքրվել նաև՝ արդյոք շարունակելո՞ւ է Գարիկ Սարգսյանի գրանդիոզ նախագիծը՝ Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու գաղափարի իրագործումը։ Բայց Թևոնյանը շտապեց վայրկյան առաջ գլուխն ազատել լրագրողներից, ովքեր իրեն «տարօրինակ» հարցեր էին ուղղում, որոնցից ինքը գլուխ չէր հանում։ Մնում է հասկանալ՝ ինչպե՞ս է գլուխ հանելու մարզպետի գործառույթներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությա... Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը Վրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապ... Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»... Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan