Պահպանվող օբյեկտների թիվը կավելանա. Ինչ է ենթադրում փոփոխությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախատեսում է զգալիորեն ընդլայնել ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, և այդ պահպանությունը իրականացնել պետական բյուջեի միջոցներով:
2021թ. բյուջեով ֆինանսավորում է հատկացված 140 օբյեկտների պահպանության համար, մինչդեռ այդ ցանկում ներառված է 332 օբյեկտ:
Ենթադրվում է, որ այդ փոփոխության հետևանքով զգալիորեն կավելանա ոստիկանությանը հատկացվող ֆինանսավորման չափը: Լրացուցիչ օբյեկտների պահպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի մեծապես ավելացնել ոստիկանության ծառայողների թվաքանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: