Սահմանամերձ Բերդավան համայնքում գիշերը ադրբեջանցի է հայտնվել
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում երեկ ադրբեջանցի է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը հայտնել է, որ ադրբեջանցի տղամարդուն նկատել են դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 4:00-5:00-ի կողմերը:
«Գյուղի հացի փռան մոտ են գտել, ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են, այլ մանրամսների չեմ տիրապետում»,-ասել է նա: