Ռուսաստանը 10 տարի անց առաջին անգամ զորավարժություններ է անցկացնելու ՆԱՏՕ-ի հետ
ՌԴ Սևծովյան նավատորմի ուժերը 30 երկրի՝ այդ թվում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հետ կմասնակցեն AMAN-2021 զորավարժություններին, որոնք 2021թ․ փետրվարին կանցկացվեն Պակիստանի Իսլամական Հանրապետության Կարաչի նավահանգստի ջրային տարածքում։
Ինչպես հաղորդում ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նշել է ՌԴ Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը։
Պակիստանի ռազմածովային ուժերի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերից բացի, զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ ռազմածովային ուժերը, Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը, Չինաստանի ռազմածովային ուժերը, Ճապոնիայի ռազմածովային ուժերը, Թուրքիայի, Ֆիլիպինների, Շրի Լանկայի, Ինդոնեզիայի նավատորմերը և Մալայզիայի թագավորական ծովային ուժերը:
«Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմածովային ուժերի հետ Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններին մասնակցությունը տեղի է ունենալու նախորդ՝ Bold monarch-2011 զորավարժությունների ավարտից 10 տարի անց, որոնք իրականացվել էին Իսպանիայի ափերի մոտ», – նշել նավատորմի մամուլի ծառայությունը: