ՌԴ ՔԿ-ն կստուգի ռեժիսոր Փելեշյանի բնակարանի հետ կապված խարդախության մասին տեղեկությունը
ՌԴ ՔԿ-ն կստուգի 82-ամյա ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի բնակարանի հետ կապված խարդախության մասին տեղեկությունը: Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ Մոսկվայի ԳՔՎ-ի ղեկավարի օգնական Յուլիա Իվանովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Կազմակերպվել է նախաքննական ստուգում ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի բնակարանի հետ կապված հնարավոր խարդախության մասին ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունների համաձայն»,-ասել է նա:
Նա վստահեցրել է, որ քննիչները կստուգեն բոլոր տեղեկությունները:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Մոսկվայի կենտրոնում ռեժիսորի բնակարանը վաճառվել է 2020 թվականի մայիսին: Միեւնույն ժամանակ, նշվում է, որ նրա ընտանիքը առքուվաճառքի որէեւ գործարք չի կնքել: