Պահանջում ենք Նիկոլ Փաշանյանի հրաժարականը, որը կնպաստի հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը. ՀՀ մտավորականները հայտարարություն են տարածել
Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչները համատեղ հայտարարություն են տարածել, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարությունը՝ ստորև.
«Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են.
1. Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշանյանի հրաժարականը, որը կնպաստի հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը:
2. Մեր աջակցությունն ենք հայտնում հանրության բոլոր այն շերտերին, որոնք իրենց ջանքերն են ուղղում գերիների փոխանակման, անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձանց, զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու վերադարձման, վիրավորների ապաքինման, պետության առաջ ծառացած այլ հիմնախնդիրների լուծման գործին:
3. Անընդունելի ենք համարում ժողովրդի թիկունքում և առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունն ու նրա պայմանները՝ Հայաստանի ապագա կառավարությունից պահանջելով հետևողական ու արդյունավետ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքեր գտնելու համար:
4. Վճռականորեն մերժում ենք գիտության, կրթության և մշակութային արժեքների դեմ իրականացվող ոտնձգությունները՝ ապագա կառավարությունից պահանջելով նշված ոլորտները համակարգող նախարարությունների վերականգնումը՝ իբրև դրանց զարգացման և առաջընթացի երաշխավորի:
Երևան
9 դեկտեմբերի 2020թ.
Հավաքի մասնակիցներ՝
1. Վիկտոր Կատվալյան – Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2. Ռուբեն Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ
3. Արծրուն Ավագյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան
4. Յուրա Ավետիսյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ
5. Սերժ Սրապիոնյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ
6. Վիգեն Ստեփանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան
7. Գագիկ Մանասյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան
8. Կարեն Գևորգյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
9. Սամվել Հարոյան – ՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ
10. Հասմիկ Լեյլոյան –ՀՀ ժողովրդական արտիստ, երաժիշտ
11. Արտաշես Կարապետյան –ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց
12. Ժիրայր Դադասյան – արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր
13. Աննա Մայիլյան –ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի
14. Նորայր Դավթյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, դիրիժոր
15. Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս
16. Արթուր Սահակյան – բեմադրող-ռեժիսոր
17. Լևոն Գալստյան – կինոդրամատուրգ
18. Գագիկ Կարապետյան –ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց
19. Սամվել Գասպարյան –ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց
20. Արայիկ Գևորգյան – Վանաձորի <<Հորովել>> երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր
21. Արմեն Ներսիսյան – Վանաձորի <<Հորովել>> երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար
22. Սամվել Թադևոսյան – սցենարիստ, կինոռեժիսոր
23. Լևոն Իվանյան – ռեժիսոր
24. Սամվել Խալաթյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ
25. Գևորգ Գյուլումյան – ԵՊՀ մագիստրոս, լրագրող
26. Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, գիտաշխատող
27. Ռուբեն Հովհաննիսյան – ռեժիսոր
28. Արսեն Գրիգորյան – (Մրո) ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ
29. Եղիշե Պետրոսյան – երաժիշտ, երգահան
30. Ներսիկ Իսպիրյան – ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ
31. Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր
32. Սիրանույշ Եղիազարյան – երգչուհի, լրագրող
33. Կարո Վարդանյան –արվեստի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ
34. Մարտին Ահարոնյան – մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, երգահան
35. Սամվել Բալոյան – ՀՀ վաստակավոր մանկավարժ
36. Լուիզա Ղամբարյան – դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
37. Ստեփան Ղամբարյան – դերասան
38. Ամատունի Վիրաբյան – պատմական գիտությունների դոկտոր
39. Գևորգ Թադևոսյան – արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
40. Սպարտակ Ղարաբաղցյան – գրող, հրապարակախոս
41. Ռիտա Շառոյան – մշակույթի վաստակավոր գործիչ
42. Արտաշես Մարտիրոսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
43. Ռիտա Սաղաթելյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
44. Վահագն Մամյան – Կ. Դեմիրճյանի անվան թանգարանի տնօրեն
45. Արմինե Սարգսյան – Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն
46. Նունե Ավետիսյան – ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն
47. Կամո Մովսիսյան – Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ
48. Մանուշակ Ստեփանյան – մանկավարժ, հասարակական գործիչ
49. Գայանե Գեորգյան – <<Վիկտորիա>> միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ
50. Գոհար Սահակյան – Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս
51. Արման Հայրապետյան – <<Հայրենիքի դարպասներ>> ՀԿ նախագահ
52. Անահիտ Սարգսյան – բանաստեղծուհի
53. Մերի Սահակյան – հեքիաթագիր, բանաստեղծուհի
54. Արմինե Խանամիրյան – բժիշկ-մանկաբարձ
55. Գոհար Աբրահամյան – դոցենտ, պարագետ
56. Արսեն Համբարյան – գրող, երգահան
57. Արթուր Հակոբյան – երաժիշտ, երգահան
58. Հրաչ Գրիգորյան – Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ
59. Անի Փաշայան- Հայ-ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, գրականագետ
60. Լիանա Անթառանյան – դրամատուրգ
61. Մարինա Յուդաևա – պարուսույց, մանկավարժ»: