Ֆրանսիայում դանակով զինված երիտասարդը հարձակվել է ոստիկանների վրա
Ֆրանսիայի հարավում տեղակայված Վոկլյուզ դեպարտամենտում քսանամյա երիտասարդը հարձակվել է քաղաքային ոստիկանության երկու աշխատակցի վրա։ Այս մասին գրում է francebleu.fr-ն, նշելով՝ նրանք թեթև վնասվածքներ են ստացել:
Հարձակվող քաղաքացին կերամիկական դանակով է զինված եղել։ Հետագայում պարզ է դարձել, որ հարձակվողն արմատականացման մեջ կասկածվող անձանց ցուցակում է:
Նա վնասազերծվել է ու ձերբակալվել։
Չնայած որոշակի կասկածների՝ այս պահի դրությամբ հակաահաբեկչական դատախազությունը դեռևս չի ներգրավվել հետաքննության մեջ։
Նշենք՝ միջադեպը տեղի է ունեցել Բոլեն կոմունայում, դեկտեմբերի 9-ին: