Ռուսաստանը «միջուկային տրիադայի» կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում անց են կացվել միջուկային զորավարժություններ, հայտնում է thebarentsobserver.com կայքը:
Դրանց մասնակցել են «միջուկային տրիադայի» բոլոր երեք ճյուղերը՝ ցամաքային միջուկային հրթիռները, միջուկային հրթիռով զինված սուզանավերը և միջուկային թևավոր հրթիռներով զինված ինքնաթիռները:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է մեկ բալիստիկ հրթիռի, Տու-160 և Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներից արձակված մի քանի հեռահար թևավոր հրթիռների և Արխանգելսկի շրջանի «Պլեսեցկ» տիեզերագնացից մեկ միջմայրցամաքային հրթիռի արձակման մասին:
Նախարարության պնդմամբ, բոլոր հրթիռները հասել են իրենց նշանակետերին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն առաջին անգամը չէ, որ միջուկային զորավարժություն է իրականացնում՝ կիրառելով «միջուկային տրիադայի» բոլոր երեք ճյուղերը: