Սիրիայի հարցերով ԱՄՆ դեսպանորդն ասել է, որ ԱՄն-ն մտադիր է ընդլայնել Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների «Կեսար ակտը»՝ ներառելով ոչ սիրիացիներին
Սիրիայի հարցերով ԱՄՆ դեսպանորդ Ջոել Ռեյբուրնը ասել է, որ ԱՄն-ն մտադիր է ընդլայնել Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների «Կեսար ակտը»՝ ներառելով ոչ սիրիացիներին, հայտնում է almasdarnews.com–ը:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հերթական լսումների ժամանակ Ռեյբուրնը ասել է. «Մենք կընդլայնենք պատժամիջոցների շրջանակը՝ հետագայում ներառելով նաև ոչ սիրիացիներին»:
ԱՄՆ ներկայացուցիչը չի բացառել, որ այս արարքի համաձայն պատժամիջոցներ կկիրառվեն ՌԴ քաղաքացիների և ռուսական սուբյեկտների վրա նույնպես: Նա շեշտել է, որ Վաշինգտոնի նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին արտաքին աջակցությունից զրկելն է՝ համոզմունք հայտելով, որ պատժամիջոցները կազդեն նաև արտասահմանյան կողմերի վրա: Սա նպատակ ունի կասեցնել Դամասկոսի հետ տնտեսական հարաբերությունների վերականգնման ցանկացած փորձ:
«Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Սիրիայի իշխանության և նրա աջակիցների վրա» – ասել է Ռեյբուրնը:
Ինչ վերաբերվում է «Կեսարի ակտի» շրջանակներն հունվարի 20-ին՝ ԱՄՆ նախագահի երդմնակալության օրը, ընդլայնելու հնարավորությանը, դեսպանորդն ասել է, որ մտադիր չէ «փակագծերը բացել»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Կեսարի ակտն» ընդունել է 2019 թվականի դեկտեմբերին: Այն նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի կառավարությանը սատարող անհատների և սուբյեկտների նկատմամբ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման համար: