Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվը գերազանցել է 9 հազար 600-ը
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսով վարակված անձանց շրջանում 1 օրում մահացածների թիվն աճել է 74-ով:
Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով COVID-19-ի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբի հաղորդած պաշտոնական տվյալներին:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքում մահացել է 9645 մարդ:
«Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով 7 պացիենտ»,- հայտնել են օպերշտաբից: Ավելի վաղ հաղորդվել էր 75 մահացածի մասին: