Թբիլիսիի շուկաները հեղեղված են Սևանի սիգով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Թբիլիսիի շուկաները հեղեղված են Սևանի սիգով, որը վաճառվում է բավական մատչելի գնով. մաքրված սիգի կիլոգրամն արժե 10 լարի կամ մոտ 1600 դրամ:
Սա այնքան մատչելի է, որ վրացիները նախընտրում են սիգը, քան իրենց գետերի կամ ծովի անհամեմատ թանկ ձկնեղենը: Սա հետևանք է Հայաստանի բնապահպանության նախարարության անգործության կամ այս գործում ակտիվ մասնակցության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: