Իրանցի ֆիզիկոսը սպանվել է ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող զենքով
Իրանի պաշտպանության փոխնախարար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն սպանվել է ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող զենքով, դեկտեմբերի 9-ին հայտարարել է Իրանի Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը: Նպատակահարմարության խորհուրդը Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ենթակա խորհրդակցական մարմին է:
Ռեզաին, իր հերթին, վկայակոչել է Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերիի խոսքերը: Միևնույն ժամանակ, իրանական կողմը չի հստակեցրել, թե ինչ տեսակի զենքի մասին է խոսքը: Նշվում է միայն, որ դրանից կրակոցներն իրականացվել են խլացուցիչով, այդ իսկ պատճառով գիտնականի անվտանգությունը չի կարողացել ժամանակին արձագանքել սպառնալիքին:
Ֆահրիզադեի դեմ մահափորձը, ով, ըստ արևմտյան հետախուզության, պատասխանատու էր Իրանի միջուկային ծրագրի համար, տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին Թեհրանի մերձակայքում գտնվող Աբսարդում: Գիտնականի վրա հարձակման մի քանի վարկած կա. զինյալների խմբի հարձակում, թաքնված պայթուցիկ սարքի գործարկում, արհեստական բանականությամբ հագեցած և արբանյակից հեռակառավարվող գնդացիրի կիրառում: