Մասնակի լուծում. Ջրային ռեսուրսների նվազեցումը կկանխվի՞. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում և ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում արգելել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը:
Կառավարությունը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ «ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում նկատվում է ջրային պաշարների նվազեցման միտում»: Եթե տարեցտարի ջրային ռեսուրսները նվազում են, իսկ դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, ապա ինչ կապ ունի տվյալ փոքր հիդրոէլեկտրակայանը կառուցվում է ջրավազանային կառավարման պլան ունեցող, թե չունեցող տարածքում:
Ի վերջո, ՀԷԿ-երը սպառում են այն ջրային ռեսուրսը, որը կարող է ծառայել գյուղատնտեսությանը կամ վայրի բնությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: