Անցնցում իշխանափոխություն՝ Արցախում. Իշխանության լծակներն անցնում են Վիտալի Բալասանյանի ձեռքը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք կարող են հանգեցնել Արցախի իշխանության լծակների կենտրոնացմանը Անվտանգության խորհրդի և դրա նորանշանակ նախագահ Վիտալի Բալասանյանի ձեռքում: Նման տեսակետ է հայտնել Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը՝ հավելելով, որ Արայիկ Հարությունյանը ֆորմալ իմաստով կպահպանի նախագահի պաշտոնը, որպեսզի չխախտվի Սահմանադրությունը, սակայն Վիտալի Բալասանյանը բանակի և քաղաքական դաշտի հեղինակավոր գործիչներից ստեղծում է թիմ, որն էլ փաստացի իրականացնելու է Արցախի հայկական մնացած հատվածի ղեկավարումը:
Այս անցնցում իշխանափոխության արդյունքում ներկայումս ընդդիմադիր համարվող ՀՅԴ-ին կանցնեն Արցախի ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի պաշտոնները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: