ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության հակառեկորդը. 1 օրում՝ 3000 պացիենտի մահ
ԱՄՆ-ում առաջին անգամ 1 օրում գրանցվել է COVID-ով վարակված ավելի քան 3 հազար պացիենտների մահը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով New York Times թերթին:
Թերթի տվյալներով՝ չորեքշաբթի գրանցվել են 3011 նոր մահեր:
Անցյալ շաբաթ ցավալի ռեկորդը կազմել է օրական 2760 մահը, և եղել է առաջինը ապրիլից սկսած: Նշվում է, որ ԱՄՆ-ում նկատվում է հիվանդացության և մահացության մշտական աճ՝ կարանտինային միջոցառումների թուլացման ֆոնին: