Թուրքիան հրաժարվում է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութերից
Թուրքիան չի գնի կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութը, քանի որ այն չի համապատասխանում անհրաժեշտ լաբորատոր պրակտիկային: Այս մասին հայտարարել է հանրապետության Առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Կոջան, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Խնդիրն այն է, որ ռուսական պատվաստանյութը չի համապատասխանում GLP-ին (լավ լաբորատոր պրակտիկա), ուստի այն դուրս է մեր շահերի շրջանակից», – ասաց Կոջան:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 893 630, բուժվել է 441 515, մահացել 15 314 մարդ:
Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցեց COVID-19- ի պատվաստանյութը: Դեղը պատրաստել է Նիկոլայ Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտը`Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել է Sputnik V անունը: