Նոր վարչակազմը մտադիր է զսպել Իրանին՝ միանալով միջուկային գործարքին
Նոր վարչակազմը մտադիր է զսպել Իրանին՝ միանալով միջուկային գործարքին եւ Թեհրանին ստիպելով կատարել նախնական համաձայնության պայմանները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է իրականացնել 2015-ի գործարքի պայմանները, հաղորդում է The Wall Street Journal-ը: «Մենք կարծում ենք, որ դա իրականանալի է »,-ասել է Սալիվանը:
Բայդենը կփորձի վերացնել վնասը, որը, ըստ նրա, հասցվել է այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը դուրս է եկել միջուկային գործարքից 2018-ին: