Ավելի քան 740 մլրդ դոլար. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2021թ. ռազմական բյուջեի նախագիծը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2021 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը (սկսվել է հոկտեմբերի 1-ին): Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի քան 740 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է 635,5 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնի հիմնական կարիքների համար, 26,6 միլիարդ դոլար` Էներգետիկայի դեպարտամենտի միջոցով ազգային անվտանգության ոլորտում ծրագրերի իրականացմանը և 69 միլիարդ դոլար` արտերկրում գործողությունների համար:
Փաստաթուղթը նաև երառում է «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնում, ինչպես նաև Անկարայի նկատմամբ պարտադիր սահմանափակումներ ՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Բացի այդ, նախատեսվում է 250 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային` որպես ռազմական օգնություն:
Ամռանը նախ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը, իսկ հետո Սենատում հանրապետականների մեծամասնությունը հաստատել են պաշտպանության բյուջեի իրենց տարբերակները: Այս երկու փաստաթղթերի մանրամասները համաձայնեցնելու համար հանձնաժողով էր հրավիրվել երկու պալատների ներկայացուցիչներից: Նախորդ շաբաթ օրենսդիրները ներկայացրել են համաձայնեցված փաստաթուղթը:
Ակնկալվում է, որ այն շուտով կքննարկի ԱՄՆ Սենատը: Եթե օրենսդիր մարմնի վերին պալատն օրինագիծը հաստատի, այն կուղարկվի նախագահին` ստորագրության համար: Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը նախկինում խոստացել էր վետո դնել այս փաստաթղթի վրա: Նախագահը դժգոհ է բյուջեի նախագծում 1996 թվականին ընդունված 230-րդ օրենքի (կապի էթիկայի վերաբերյալ) կետերից մեկի բացակայությամբ: