Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում»-ում հրդեհ է բռնկվել. Աշխատողներին տարհանել են. Տուժածներ չկան
Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին:
Նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ:
Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է արտադրամասը: Պատճառը դեռ հայտնի չէ:
Աշխատողները տարհանվել են վայրից, որից հետո հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում:
Կարակը մարվել է ժամանակին: Տուժածներ չկան»: