Bloomberg. Բայդենի վարչակազմը կվերանայի ԱՄՆ ֆիննախի պատժամիջոցային գործունեությունը
Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ Ջոզեֆ Բայդենի թիմը նախատեսում է ֆիննախի գործունեության հանգամանալից վերլուծություն կատարել` այլ երկրների դեմ պատժամիջոցների կիրառման ոլորտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Bloomberg-ը:
Ըստ դրա աղբյուրների` ենթադրվում է, որ այս ուղղությամբ աշխատանքների համակարգմամբ կզբաղվի Ադեվալե Ադեյեմոն, ով Բայդենի կողմից առաջադրվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնում (գերատեսչությունը պետք է ղեկավարի ԱՄՆ Դաշնային պահուստային ծառայության նախկին նախագահ Ջանեթ Յելլենը): Նա կհամագործակցի ազգային անվտանգության ոլորտում գործակալությունների հետ: Մասնավորապես, կստուգվեն գերատեսչության բաժնի գործունեությունը, որը մասնագիտանում է ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության խնդիրների մեջ:
Bloomberg-ի զրուցակիցները պարզաբանել են, որ երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին այս ստորաբաժանման շատ աշխատակիցներ դուրս են եկել աշխատանքից: Նոր իշխանությունները պետք է լուծեն անձնակազմի եւ ֆինանսավորման հետ կապված խնդիրները:
Բացի այդ, կվերանայվեն նաեւ պատժամիջոցների ծրագրերը: Թրամփի վարչակազմի կողմից Իրանի, Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Վենեսուելայի եւ Ռուսաստանի հետ կապված ձեռնարկությունների եւ անձանց նկատմամբ սահմանափակումներից շատերը միակողմանի են եղել: Գործակալության աղբյուրների համաձայն` Բայդենի կողմնակիցներն այդպիսի մոտեցումը ոչ միանշանակ են համարում եւ կոլեկտիվ պատժամիջոցները համարում են ամենաարդյունավետը:
Ֆինանսների նախարարության պատժամիջոցային ցուցակի մեջ ներառվելը Միացյալ Նահանգներում ակտիվների սառեցում եւ ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների համար բիզնես վարելու արգելք է նշանակում դրանում ներգրավված անձանց հետ:
Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում տեղի էին ունեցել համընդհանուր ընտրություններ: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գնահատականներով՝ Բայդենը ստացել է ընտրիչների կոլեգիայի 270 անդամներից ավելիի աջակցությունը, որոնց ձայները անհրաժեշտ են Թրամփին հաղթելու համար: ԱՄՆ վարչակարգի ընդհանուր հարցերով վարչությունը փաստացի Բայդենին ճանաչել է ընտրված նախագահ եւ գրավոր իրազեկել նրա թիմին բյուջեի միջոցներ տրամադրելու պատրաստակամության մասին, որոնք անհրաժեշտ են առաջիկայում ԱՄՆ հաջորդ առաջնորդի պաշտոնը ստանձնելու շրջանակում գործերի ընդունում-հանձնումը սկսելու համար: Իր պարտությունը չճանաչած Թրամփը, ըստ էության, կարգադրել է սկսել իշխանությունը Բայդենին փոխանցելու գործընթացը, չնայած եւ հասկացրել է, որ մտադիր է շարունակել դատական վեճերը՝ փորձելով ապացուցել ընտրություններում իր հաղթանակը:
Ֆինանսների նախարարության պատժամիջոցային ցուցակի մեջ ներառվելը նշանակում է Միացյալ Նահանգներում ակտիվների սառեցում եւ ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների համար բիզնես վարելու արգելք դրա մեջ ներգրավված անձանց հետ: