Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Ադրբեջանից լոլիկ և խնձոր ներմուծելու վրա՝ արտադրանքի մեջ վնասատուների հայտնաբերման պատճառով: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
«Միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում մրգերի և բանջարեղենի մեջ (լոլիկ, խնձոր) լոլիկի հարավամերիկյան ցեցի և արևելյան պտղակերի հայտնաբերման 17 դեպք է գրանցվել»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչության որոշման համաձայն, դեկտեմբերի 10-ից արգելվում է ադրբեջանական լոլիկի և խնձորի ներկրումը Ռուսաստանի տարածք: