Ֆրանսիայի արևելքում ուղղաթիռ է կործանվել. կա 5 զոհ, փրկվել է միայն օդաչուն
Ֆրանսիայի արևելքումՙ Ալբերվիլ քաղաքի մոտակայքում, ուղևորատար ուղղաթիռ է կործանվել:
Ինրպես հաղորդում է ТАСС-ը, ուղղաթիռ 6 մարդ է եղել, որից 5-ը զոհվել է, իսկ ողջ մնացած միակ մարդը՝ օդաչուն, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:
Ուղղաթիռի վեց հոգանոց անձնակազմից 4-ը Ֆրանսիայի օդային նավիգացիոն ծառայության աշխատակիցներ են եղել, 2-ը՝ փրկարարներ:
Ուղղաթիռի կործանման պատճառների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում: