IFFHS․ Դեշամը՝ հավաքականի 2020թ․ լավագույն մարզիչ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան ազգային թիմերից 2020 թվականի լավագույն մարզիչ է ճանաչել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին, որն առաջ է անցել Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսից եւ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեից, հաղորդում է IFFHS-ի կայքը։
Դեշամը այս մրցանակին արժանացել էր նաեւ 2018-ին։ Նա չորրորդ մարզիչն է պատմության մեջ, որը մեկ անգամից ավելի է ստանում այս կոչումը։ Նրանից առաջ այսպիսի հաջողություն ունեցել են իսպանացի Վիսենտե Դել Բոսկեն (2009, 2010, 2012, 2013), գերմանացի Յոահիմ Լյովը (2014, 2017) եւ պորտուգալացի Ֆերնանդու Սանտուշը (2016, 2019)։