ՄՕԿ-ը համալրել է Օլիմպիական խաղերի մարզաձևերի քանակը
Միջազգային օլիմպիական կոմիտեն համալրել է Օլիմպիական խաղերի մարզաձևերի քանակը: Այդ որոշումը կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այսուհետ բրեյք-դանսը, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդինգը օլիմպիական մարզաձևեր են: Այս մարզաձևերում մարզիկների պայքարը կսկսվի Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերից սկսած: ՕԽ ծրագրից դուրս է մնացել տղամարդկանց 50 կմ մարզական քայլքը:
Փարիզի խաղերում կկրճատվի նաև մեդալների քանակը` 339-ից 329, ինչպես նաև մասնակից մարզիկների թիվ` 592-ով պակաս:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):