Ֆեյք դաշինք. Ինչու են 17-ի հանրահավաքին ելույթ ունենում միայն 3-4 կուսակցությունների ներկայացուցիչներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայտարարվում է, որ ստեղծվել է ընդդիմադիր 17 կուսակցությունների դաշինք, սակայն այս դաշինքի հանրահավաքներին ելույթ են ունենում միայն դաշինքին մաս կազմող 3-4 կուսակցությունների ներկայացուցիչներ:
Իրականում այդ կուսակցությունները կա՛մ չկան, կա՛մ դրանց ներկայացուցիչները զրկված են ելույթ ունենալու և սեփական տեսակետ հայտնելու իրավունքից: Այդ կուսակցություններից շատերի լիդերներն անգամ իրենց հրավիրած հանրահավաքներին չեն մասնակցում, քանի որ հանրահավաքից առաջ խոստանում են ինչ-որ բացահայտումներ անել, բայց նույնիսկ ձայնի իրավունք չեն ստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: