Մազութի՛ Նիկոլ, մտավոր ու հոգեկան կասկածելի բարդույթով, փողոցի բառապաշարով, վկաներիդ քծնելով, պառակտեցիր հասարակությանը, ատելություն ու թշնամանք սերմանեցիր ու վաճառեցիր հայրենի Արցախը. «Իրատես»
«Այս է մեղաց պտուղը, զոր ցանեցին հարքն մեր և եօթնապատիկ ժողովեցին»:
Այս ողբերգական տողերը գրել է հայ պատմիչ Մատթեոս ՈՒռհայեցին XI դարում. պատմիչը դառնորեն մեղադրում է մեր նախնիներին` հայրենիքի անկախությունն ու ազատությունը կորստյան մատնելու համար: Պատմիչի այս ցավագին տողերը չարձագանքվեցին հետագա հազարամյա սերունդների հոգիներում ու սրտերում, քանզի հայ մարդը տեղյակ էլ չէ, որ այդպիսի պատմիչ ունի, ով այնքա՜ն դառն, սթափեցնող, զգոնացնող խոսքեր է ասել դեռ հազար տարի առաջ: Դե երևի մազութի Նիկոլի հովանավորյալ ոմն «պատմաբան» Լիլիթ Մկրտչյան որոշել էր այցելել Ստամբուլ և թուրք կեղծարարների հետ կազմել հայ-թուրքական պատմության դասագիրք, թուրք կեղծարարների բերանով հնչեցնելով` տեսնու՞մ եք, ձեր պատմիչն է դեռ հազար տարի առաջ ասել` դուք եք մեղքեր ցանել ձեր ճանապարհին, էլ ու՞մ եք մեղադրում:
Մենք պատմությունից դաս առե՞լ ենք. մեր հոգիներում ու սրտերում արձագանքվե՞լ է մեծն Խորենացու ողբաձայնը` «Ողբամ զքեզ Հայոց Աշխարհ, զի թագավորդ մանուկ է...», այսինքն` տհաս է, ի վիճակի չէ տեր կանգնելու հայրենիքին, ինչպես այսօր է: Արձագանքվե՞լ են մեր հոգիներում ու սրտերում V դարի պատմիչ Ղազար Փարպեցու դառնագին մեղադրանքները` «անմիաբանությամբ և դավաճանությամբ շատ վնասեցինք մեզ»:
Հազար տարի անց մեծն Թումանյանը Իսահակյանին հղած նամակում Կարսի դավաճանական անկման առթիվ կգրի. «Ամենուրեք քաոս է, դավաճանություն, ներսից ենք մենք քայքայված, և չկա մեկը, որ գոնե ամոթից ինքնասպան լինի»։ Մի՞թե այսօր նույն անարժանապատիվ իրավիճակում չենք. անպատվություն ու անարգանք չէ՞, որ ադրբեջանական ոհմակի ծաղրուծանակի ներքո հայաթափվում են Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Շուշիի, մշտապես հայանուն, հայաշունչ գյուղերը, և «քաջարի» վարչապետը իր ֆեյսբուքյան էջում, մտավոր ու հոգեկան կասկածելի ունակությամբ, չըմբռնելով իրավիճակի ողջ ողբերգականությունը, հոխորտում է` Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներ, կեցցե Հայաստանը, կեցցե կանգուն Արցախը... ո՞ր Արցախը` Ստեփանակե՞րտը, թե՞ Շուշին, որի դարպասներին «կառուցողական», «կիրթ», վերելակային ընկերդ ցուցանակ է փակցրել և ծաղրանքով գրել` «Մազութի Նիկոլ, Արքա Նաիրի», այլևս երբեք չես տեսնի Շուշին: Մազութի Նիկոլ, հայրենիքին տեր չկանգնելու քո անճարակությամբ ու դիտավորությամբ տասնյակ տարիների հերոսական պայքարը առ ոչինչ դարձրիր, անպատվեցիր արցախյան հերոսներին: Քեզ և Ազգային ժողովի քո «վկաներին» ներում չկա և ժամ առաջ ամոթահար պետք է հեռանաք քաղաքական ասպարեզից:
Մազութի Նիկոլ, մտավոր ու հոգեկան կասկածելի բարդույթով, փողոցի բառապաշարով, պոռոտախոսությամբ, վկաներիդ քծնելով և հարյուր միլիոնավոր դրամների անհասկանալի պարգևատրումներով պառակտեցիր հայ հասարակությունը, ատելություն ու թշնամանք սերմանեցիր և, ի վերջո, վաճառեցիր հայրենի Արցախը:
Մազութի Նիկոլ, վկաներդ` Լենա Նազարյան, Լիլիթ Մակունց, Ալեն Սիմոնյան և այլք, քաջություն չունեցան սթափեցնելու քեզ, ասելով` վարչապետ, էդ ո՜նց ես խոսում քո հպարտ քաղաքացիների հետ. է՜, ոնց ասեին, երբ միլիոնավոր դրամ պարգևատրումները և բարձր աշխատավարձերը հոսում էին նրանց գրպանները, իսկ Լենա Նազարյանը քաջաբար հոխորտում էր` պատգամավորները չարքաշ աշխատանք են կատարում... Իսկ հայ զինվո՞րը... ով այսօր քնում է չոր, սառը գետնին. և զինվորի հոր բողոքին երկրի վարչապետը լկտիաբար պատասխանում` երկտեղանի «կռավա՞թ» հատկացնենք։
Ի դեպ, ՀՀ վարչապետն իրեն պարզապես միապետ է զգում, հակառակ պարագայում, խախտելով դատական համակարգի անկախությունը, մատի մեկ շարժումով չէր կանչի ՀՀ գլխավոր դատախազին, դատավորներին, հրահանգելով` սրան ձերբակալիր, նրա դեմ քր. գործ հարուցիր: Վարչապետը հանրապետության դատախազին գործնականում պաշտոնազրկել է, դարձրել կամակատար այն պարագայում, երբ աշխարհի ժողովրդավար երկրներում գլխավոր դատախազը քր. գործ է հարուցում երկրի նախագահի, վարչապետի դեմ:
Ինչպես չկասկածես մազութի Նիկոլի մտավոր ունակություններին և հոգեկերտվածքին, երբ ֆեյսբուքյան իր էջում հոխորտում է` զինվոր տղերք, շուտ եկեք պատերի տակ վնգստացողների վերջը տանք. գողական բառապաշարով բղավում է` ասֆալտին կփռենք, պատերով կծեփենք, թաթիկներդ կկտրենք... պատերի տակ վնգստացողներ, շնաբարո դուրսպրծուկներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: