Իրանը հերքում է Խամենեիի առողջության վատթարացման մասին լուրերը
Իրանը հերքել է Իրանի Գերագույն ղեկավար Ալի Խամենեիի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում կատարելով մի պաշտոնյայի:
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել Խամենեիի առողջական վիճակի վատթարացման մասին: Նշվել էր, որ նա իբր իշխանությունը փոխանցել է մեկ այլ անձի:
Ըստ գործակալության, Խամենեին ներկայումս առողջ է և աշխատում է ծրագրերին համապատասխան: