Մերկելը և Պուտինը քննարկել են Նավալնիի հետ կապված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։ Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով Գերմանիայի նախարարների կաբինետին:
«Դաշնային կանցլեր Մերկելը այսօր հեռախոսազրույց է ունեցել նախագահ Պուտինի հետ»,- սել է գործակալության զրուցակիցը:
Ընդգծվում է, որ ղեկավարները քննարկել են նաև չճանաչված Լեռնային Ղարաբաղը և Ուկրաինայի վերաբերյալ նորմանդական գործընթացը։