ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանք է ակնկալում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ
Եվրամիությունը հույս ունի ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համատեղ աշխատել սպառազինությունների չտարածման և վերահսկողության ամրապնդման, ինչպես նաեւ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին, ասված է Եվրոպական միության Խորհրդի՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներով դեկտեմբերի 19-ին հրապարակած եզրակացություններում:
Փաստաթղթում ասվում է, որ կողմերին անհրաժեշտ է միասին աշխատել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման համար:
ԵՄ-ի կարծիքով՝ այն մնում է աշխարհում չտարածման ճարտարապետության առանցքային հենարանը։