Նեյմարը նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ, եթե ակումբին հաջողվի ձեռք բերել Մեսիին
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի շտապում նոր պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ:
Barca Universal-ի հաղորդմամբ՝ 28-ամյա Նեյմարը պատրաստ է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ միայն այն բանից հետո, երբ ֆրանսիական ակումբին հաջողվի ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
Նեյմարի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը Մեսին ցանկություն էր հայտնել հեռանալ «Բարսելոնայից», սակայն նրա ծառայություններով հետաքրքրվող «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ համաձայնության գալ կատալոնական թիմի հետ:
Ավելի վաղ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել էր, որ հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում խաղալու է Մեսիի կողքին: