Բալոտելին պայմանագիր է կնքել Իտալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմի հետ
Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին մարզական կարիերան կշարունակի Իտալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Մոնցայում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բալոտելիի պայմանագիրը «Մոնցայի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ՝ այն երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ Բալոտելին, որը 2020 թվականի ամռանը «Բրեշիայից» հեռանալուց հետո գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում, մարզվում է Իտալիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆրանչակորտայի» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բալոտելիին ձեռք բերելու ցանկություն է հայտնել թուրքական «Ֆեներբահչեն»: