Լևանդովսկին՝ FourFourTwo-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ
FourFourTwo ամսագիրը ներկայացրել է 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստի իր տարբերակը:
Ամսագիրը տարվա լավագույն խաղացող է ճանաչել Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: Քվեարկությանը մասնակցաց 101 լրագրողներից 87-ը քվեարկել են լեհ հարձակվողի օգտին:
2020 թվականին 32-ամյա ֆուտբոլիստի «Բավարիայի» կազմում դարձել է Գերմանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր:
Ավելի վաղ Լևանդովսկին ESPN-ի վարկածով ճանաչվել էր տարվա լավագույն կենտրոնական հարձակվող: