Շախմատի բարեգործական մրցաշար՝ արցախցի ընտանիքներին օգնելու համար (ֆոտո)
Շախմատի կանանց ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Տաթև Աբրահամյանը հայտնել է, որ դեկտեմբերի 20-ին Chess.com կայքում կանցկացվի կայծակնային խաղի առցանց մրցաշար, որից ստացված հասույթը կփոխանցվի Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին:
«Դեկտեմբերի 20-ին միացեք մեր օնլայն բլից բարեգործական մրցաշարին՝ օգնելու համար Հայաստան տեղափոխված կարիքավոր ընտանիքներին: Մրցաշարը բաց է և հնարավորություն է տալիս մրցել լավագույն հայ շախմատիստների հետ: Հանգանակության նվազագույն չափը 25 դոլար է: 100 դոլարից ավելի նվիրատվություն կատարածները հնարավորություն կստանան մեկժամյա դասընթացի մասնակցել ինձ հետ: Գրանցվելու համար անհրաժեշտ է գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տաթև Աբրահամյանը:
Մրցաշարի մասնակիցների հետ կխաղան կանանց Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը և ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը, Տաթև Աբրահամյանը, Սամուել Սևյանը: