Հայաստանի առանձին վայրերում դեկտեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում և նախալեռներում՝ ձյան տեսքով
Հայաստանի առանձին վայրերում դեկտեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում և նախալեռներում՝ ձյան տեսքով:
Գիշերային և առավոտյան ժամերին տեղ-տեղ կնկատվի մառախուղ: Քամին՝ հարավարեւելյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ, օդերեւութաբանների կանխատեսմամբ, էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է թաց ձյուն, գիշերային և առավոտյան ժամերին կնկատվի մառախուղ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +4+6: