ՌԴ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Սպիտակի երկրաշարժի ողբերգական տարելիցի կապակցությամբ
Մենք տեղյակ ենք, որ այսօր Սպիտակի երկրաշարժի տխուր տարելիցն է, եւ եւս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հանդիպմանը:
«Մենք հիշում ենք, թե Խորհրդային Միությունում այս ողբերգությունն ինչպիսի լայն արձագանք ստացավ, եւ հույս ունեմ, որ նման կարգի բնական համաղետներին մեր հավաքական պատրաստականությունն այսօր ավելի բարձր է, եւ հուսով եմ, որ դրանք քիչ կլինեն: Դե իսկ համաղետները, որոնք կապված են մարդու գործունեության հետ, ցավոք սրտի, մեզ մոտ ավելի հաճախ են տեղի ունենում: Եվ մենք նոր-նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության թեժ փուլից»,- նշել է Լավրովը: