Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է ավելի քան 55 հազար մարդ
Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է ավելի քան 55 հազար մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի Sante Publique սանիտարական գործակալությանը:
Փորձագետների տվյալներով՝ Ֆրանսիայում COVID-19-ից ընդհանուր առմամբ մահացել է 55 155 մարդ, ընդ որում՝ միայն 175-ը մահացել է վերջին 1 օրում: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է վարակման 2 292 497 դեպք, վերջին 24 ժամում հաստատվել է վարակման 11022 դեպք:
Վերջին 7 օրերի ընթացքում հիվանդանոց է դիմել 8564 մարդ: