Ստամբուլում ձերբակալված НТВ-ի լրագրողների գործը փոխանցվել է դատարան
Ստամբուլում ձերբակալված ռուսական НТВ հեռուստաալիքի լրագրողների գործը փոխանցվել է թուրքական դատարան: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրը:
«Այդ թեմայով գործը փոխանցվել է դատարան»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը:
Ընդ որում՝ աղբյուրը չի կարողացել հայտնել, թե ռուս լրաագրողներին ինչում են մեղադրում: «Այդ թեմայով մենք այլեւս ոչ մի տեղեկություն չունենք»,- հավելել է նա: