Իրանում հեղեղումների հետևանքով 7 մարդ է մահացել
Իրանի հարավում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով մահացել է նվազագույնը 7 մարդ: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով իրանական IRIB հեռուստառադիոընկերությանը:
Իրանի արտակարգ իրավիճակների վարչության հաղորդած նախնական տվյալներով՝ 2 մարդ մահացել է Բուշեր նահանգում, ևս 5-ը՝ Հորմոզգանում: Նաև հաղորդվում է, որ հեղեղումների հետևանքով մոտ 950 մարդ տուժել է, 40 մարդ՝ տարհանվել: Մի քանի տուն վնասվել է:
Վերջին օրերին երկրում հորդառատ տեղումներ են, որոնք Իրանի հարավային նահանգներում, որոնց թվում են նաև Հուզեստանը, Ֆարսը, Բուժերը և Հորմոզգանը, հեղեղումների պատճառ են դարձել: