Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 407, մահվան՝ 25 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 142 344 է, մահվան դեպքերինը՝ 2939
Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 407 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142 344-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2344 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Դեկտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 595 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 25 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2939-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 880 է, ընդհանուր առողջացածներինը՝ 117 649 փաստացի բուժվողներինը՝ 21 756 (մեկ օրում նվազել է 471-ով): Մեկ օրում արվել է 1349 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 530 225 թեստ: