Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է ավելի քան 9 հազար մարդ. 1 օրում գրանցվել է վարակման ավելի քան 600 հազար դեպք
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրում COVID-19-ի հետևանքով մահացել է 76 պացիենտ: Այս մասին կիրակի հաղորդել են երկրի մայրաքաղաքի օպերատիվ շտաբից, փոխանցում է Известия-ն:
«Մոսկվայում մահացել է 76 պացիենտ, որոնց մոտ հաստատվել է թոքաբորբ, և ստացվել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- հայտնել են շտաբից:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքում համավարակի ընթացքում վարակման հետևանքների բարդացումների պատճառով մահացել է 9 425 մարդ: Միայն դեկտեմբերի 6-ին Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 647 հազար դեպք: Նախորդ օրը 5536 պացիենտ ապաքինվել է, այսպիսով, մայրաքաղաքում կորոնավիրուսից ապաքինված անձանց թիվն ավելացել է 490 844-ով:
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում սկսվել է կորոնավիրուսից պատվաստումը: